top of page

Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Dec 10, 2024
  • 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Պաշտպանության նախարարության շենքի, 

Նորք-Մարաշ վարչական շրջանի,

Ավան վարչական շրջանի,

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների,

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդ թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,

 Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ. Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1/2459
bottom of page