Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ դեկտեմբերի 27-ի համար
ԽՈՅ
Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Հավանական են անսպասելի իրադարձություններ ու կարևոր նորություններ, որոնց պատճառով պիտի հետաձգեք որոշ գործեր ու կենտրոնանաք այլ բաների վրա: Հրաշալի գաղափարներ կունենաք, և դուք չեք ուզենա դրանց իրագործումը հետաձգել: Առաջին քայլերը պիտի ինքնուրույն անեք. օգնականներ ու համախոհներ ավելի ուշ կհայտնվեն:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփվելու, ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների մասնակցելու համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև ոչ մեծ գնումների համար:
ՑՈՒԼ
Օրվա սկզբին դուք վաղուց ուշադրություն պահանջող որոշ հարցեր լուծելու հնարավորություն կունենաք, գլուխ կհանեք գործերից, որոնց համար ժամանակ չէր մնում: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե ինչ-որ մեկն այն առաջարկի, մի մերժեք. այդպես դուք ժամանակ կխնայեք ու կկարողանաք արագ շատ ավելի հետաքրքիր բանի անցնել:
Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից. նման հնարավորություն կունենաք: Կուրախացնի ընկերների հետ հանդիպումը, ռոմանտիկ ժամադրությունն էլ լավ կանցնի: Իսկ ահա խանութներով շրջելը ցանկալի չէ. վտանգ կա՝ գումարը լրիվ անպիտան իրերի վրա վատնեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Զգույշ եղեք: Լավագույն օրը չի լինելու լուրջ որոշումներ ընդունելու համար: Ձեզ համար դժվար կլինի առաջնահերթությունները որոշելը, հասկանալը, թե ինչի վրա պիտի առաջին հերթին ուշադրություն դարձնել: Կարևոր գործով զբաղվելու միտք ունեցող Երկվորյակները պիտի համախոհներին ուշադիր ընտրեն: Աջակցություն առաջարկող ոչ բոլորի վրա կարելի է հույս դնել:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի: Դուք մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ լեզու չեք գտել, իսկ ամենամտերիմներին կես խոսքից կհասկանաք: Սիրահարված Երկվորյակներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:
ԽԵՑԳԵՏԻՆ
Այս բավական լավ օրը էլ ավելի հաջող կդառնա, եթե չշտապեք ու ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ կարելի է առանց դրա: Զգույշ գործեք, հույս դրեք սեփական ուժերի վրա ու մի մոռացեք նույնիսկ ամենահուսալի աղբյուրներից ստացված ինֆորմացիան ստուգելու մասին:
Օրվա առաջին կեսը գործերով ու իրադարձություններով լի է լինելու, երկրորդը ավելի հանգիստ կանցնի: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք կաջակցեն ձեր գաղափարները, հաճույքով կհամաձայնեն ձեր խնդրանքներին: Կարող եք պիտանի գնումներ անել. դուք անսխալ կընտրեք անհրաժեշտ իրերը:
ԱՌՅՈՒԾ
Հրաշալի օր է շփումների համար. հավանական են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Եթե ձեզ ինչ-որ միջոցառման հրավիրեն, մի մերժեք. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, պիտանի բաներ կիմանաք, կկարողանաք շփվել այն մարդկանց հետ, որոնց հետաքրքրությունները նման են ձերին: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Որոշ Առյուծներ կկարողանան ձեռք բերել հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում:
Հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Չի բացառվում շտապ առաջադրանքներ հայտնվեն, ու դրանց լուծման համար ստիպված լինեք մնացած ամեն ինչ հետաձգել: Նման իրավիճակներում կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու դատարկ բաների պատճառով չհուզվելը:
ԿՈՒՅՍ
Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, բայց դրանց պատճառով շատ մի անհանգստացեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք լավ փոփոխություններ կնկատեք: Հաջող կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք կապված կլինեն աշխատանքի, թե անձնական գործերի հետ:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Գործերի վրա կենտրոնացած Կույսերը կկարողանան հասնել մի արդյունքի, որին վաղուց էին ձգտում: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել:
ԿՇԵՌՔ
Օրվա սկիզբը կարող է անհանգիստ թվալ, բայց լուրջ խնդիրներ այդ հատվածում հազիվ թե առաջանան: Աշխատեք խուսափել ավելորդ շտապողականությունից, չտրվել շուրջը իշխող հուզումներին: Հանգիստ զբաղվեք ձեր գործերով. դա էլ բավարար կլինի հաջողության հասնելու համար:
Ավելի ուշ հին գաղափարներն իրագործելու հնարավորություն կունենաք: Դրանում կուզենան օգնել և՛ հին, և՛ նոր ծանոթները: Աստղերը նույնպես ձեր կողմից կլինեն, ուստի ամեն ինչ շատ հաջող կդասավորվի, մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի:
ԿԱՐԻՃ
Անպայման ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Ինչ-որ մեկին դրանք իրականությունից հեռու, ֆանտաստիկ կթվան, բայց դուք անպայման կգտնեք մտածածն իրագործելու ձևը, չնայած՝ ոչ միանգամից: Այս հատվածը բարենպաստ կլինի աշխատանքային առաջադրանքները և գումարի, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար:
Օրվա երկրորդ կեսը շատ Կարիճների կուրախացնի հաճելի անակնկալներով: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ աշխարհիկ միջոցառման այցելելու համար. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Եկել է ապագայի մասին մտածելու ժամանակը: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, դրանք համախոհների և ընկերների հետ քննարկելու համար: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ եկել է նոր նպատակներ դնելու ժամանակը, մյուսները կստանձնեն այն, ինչին երկար ժամանակ չէին համարձակվում անցնել: Հեռվից ստացած լուրերը ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ սովորական բան է թվացել:
Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ տարաձայնություններ ունեիք, այսօր կարող եք դրանք անցյալում թողնել, հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Օրվա սկզբին հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Դրանց մեծ մասը կապված կլինի աշխատանքի հետ: Համբերությամբ զինվեք. ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ձեր ճշմարտացիությունն ապացուցելու համար: Բացի այդ, կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, չմտածված արտահայտություններից ու արարքներից խուսափելը: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա շատ շուտով կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:
Օրվա երկրորդ կեսը անհանգիստ, բայց հետաքրքիր կլինի: Այն կարող է անսովոր իրադարձություններ բերել, որոնք երկար կհիշվեն: Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև նվերներ:
ՋՐՀՈՍ
Կարևոր զրույցների հարցում մի շտապեք: Օրվա առաջին կեսը դրանց համար հազիվ թե հարմար լինի. դժվար կլինի ճիշտ տոնն ու անհրաժեշտ բառերը գտնելը: Որոշ Ջրհոսներ նաև չափազանց բռնկուն կլինեն, ինչի պատճառով հազիվ թե հաջողվի հանգիստ քննարկել լուրջ հարցերը: Կարող եք գնումներ անել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. այստեղ դժվարություններ չեն առաջանա:
Օրվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում առաջ չեք հասկացել: Ե՛վ աշխատանքային, և՛ ընտանեկան տարաձայնություններն անցյալում կմնան:
ՁԿՆԵՐ
Հարմար օր է գործնական զրույցների, աշխատանքային ծրագրերը քննարկելու համար: Գաղափարները, որոնցով կկիսվեք, շատերի սրտով կլինեն. եթե ինչ-որ մեկին խնդրանքով դիմեք, հազիվ թե մերժում ստանաք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Հնարավոր են բոլորի համար կարևոր լավ նորություններ: Չի բացառվում ծրագրեր հայտնվեն, որոնք կուզենաք ընկերների կամ ընտանիքի անդամների հետ միասին իրագործել: Որոշ Ձկներ հին ծանոթներից հրաշալի խորհուրդներ կստանան: