Սպանությունը սպանության հետևից. 2024-ի քրեական համայնապատկերը
Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են հանցագործությունները՝ սպանություններ, բռնություններ, սեռական ոտնձգություններ։ Եվ սա ընդունում են նաև պաշտոնյաները:
Եթե մոտ 10 տարի առաջ սպանության մասին լուրերը բավականին հազվադեպ էին մեր լրահոսում հայտնվում, ապա այսօր գրեթե ամեն օր մեր լրահոսից անպակաս են նման հաղորդագրությունները:
«2024 թվականին՝ հունվար- նոյեմբեր ամսիսներին սպանության հատկանիշներով 55 դեպք է գրանցվել ՀՀ–ում: Իսկ 2023 թվականին ՀՀ–ում սպանության հատկանիշներով գրանցվել է 55 դեպք»,:
Ահա այսպես, Հայաստանում սպանությունները հաճախակիացել են (վիճակագրությունը դեռ անփոփոխ է նախորդ տարվա համեմատ), և հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է այս իրավիճակը փոխել:
Ինչ վերաբերում է մյուս հանցագործություններին, որոնք կատարվում են հանրապետությունում, ապա դրանց համայնապատկերը ևս մտահոգիչ է:
Նշենք, որ 2024 թվականի 11 ամիսների ընթացքում բանակում գրանցվել է ոչ մարտական պայմաններում մահվան 34 դեպք: Չնայած այս թիվը հանրությանը խիստ մեծ է թվում, ՊՆ-ից հակադարձում են՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ բանակում մահվան դեպքերը էապես նվազել են։