Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, բայց պայմանավորվածությունը պետք է անձեռնմխելի լինի․ Լավրով
- Lilit Nalbandyan
- Dec 29, 2024
- 1 min read

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց պայմանավորվածությունները պետք է այնպիսին լինեն, որ չխախտվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ։
«Մենք միշտ պատրաստ ենք եղել և մնում ենք բանակցությունների համար»,- հիշեցրեց նախարարը, «Իմ կողմից ուզում եմ հատկապես ընդգծել, որ մենք կարող ենք խոսել միայն վստահելի, իրավաբանորեն պարտադիր պայմանագրերի մասին, որոնք պետք է վերացնեն հակամարտության բուն պատճառները»։
Խոսելով բանակցությունների հնարավորության մասին՝ նախարարը նշեց, որ պետք է հասկանալ, թե «ում հետ և ինչի շուրջ վարել դրանք»։
«Սրանք ամենևին էլ պարապ հարցեր չեն», - եզրափակել է Լավրովը։
11:47 08.04.2025
09:52 08.04.2025