Բրիսբենի մրցաշար․ Ավանեսյանը 2-րդ շրջանում պարտության է մատնել աշխարհի 12-րդ ռակետին
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը շարունակում է հաղթարշավն Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։
Աշխարհի 43-րդ ռակետը երկրորդ շրջանում ուժեղ է գտնվել իսպանացի մրցակցուհուց՝ Պաուլա Բադոսայից (WTA-ի դասակարգման 12-րդ հորիզոնական): Պայքարը տևել է 2 ժամ 2 րոպե։ Էլինան հաղթել է 6:3, 1:6, 6:2 հաշվով, գրում է Armsport-ը։
22-ամյա Ավանեսյանը հաջորդիվ կխաղա Եկատերինա Ալեքսանդրովա (Ռուսաստան) — Օնս Ջաբեուր (Թունիս) զույգի հաղթողի հետ։