Կալորիաների կրճատումը օրական 100-200-ով կօգնի նիհարել. Conversation
Լիմերիկի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հաջող նիհարելու համար բնավ պարտադիր չէ կտրուկ իջեցնել սննդաբաժնի կալորիականությունը։ Օրական 100-200 կալորիայով աստիճանական կրճատումը կարող է հանգեցնել կայուն արդյունքների առանց սթրեսի օրգանիզմի համար։ Այս մասին տեղեկացրել է The Conversation պորտալը։
Որոշելու համար, թե որքան կալորիա պետք էսպառել, կարեւոր է հաշվի առնել ընդհանուրէներգիայի ծախսը, որը բազային նյութափոխանակության արագության եւֆիզիկական ակտիվության համադրություննէ: Բայց երբ կալորիականությունը նվազում է, մարմինը սկսում է հարմարվել՝դանդաղեցնելով նյութափոխանակությունը եւակտիվացնելով հորմոնալ մեխանիզմները, որոնք կարող են դժվարացնել նիհարելը: Օրինակ՝ հագեցածությունը կարգավորողլեպտինի մակարդակը կարող է նվազել, մինչդեռ գրելինի մակարդակը, որը խթանում էախորժակը, կարող է աճել։
Չնայած այս դժվարություններին՝ լավմշակված դիետան կարող է օգնել պահպանելհավասարակշռությունը եւ շարունակել քաշիկորստի գործընթացը: Գիտնականներըշեշտում են, որ դրա համար կարեւոր էպահպանել մկանային զանգվածը, ուտելսպիտակուցներով եւ բջջանյութով հարուստսնունդ, ինչպես նաեւ չափավորսահմանափակել կալորիականությունը։
Հետազոտողների կարծիքով՝ աստիճանական փոփոխությունները ոչ միայն ավելի արդյունավետ, այլեւ ավելի հեշտ հանդուրժելի են, ինչը հատկապես կարեւոր է քաշի երկարաժամկետ պահպանման համար։ Մարմնի քաշի նույնիսկ փոքր՝ 5-10 տոկոս նվազումը կարող է զգալիորեն բարելավել նյութափոխանակությունը եւ նվազեցնել քրոնիկական հիվանդությունների վտանգը: