Ալիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես նշում է աղբյուրը, այս ուղևորության նպատակներից են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքական, անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խորհրդատվությունը էներգետիկայի, միջանցքների և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հետ կապված հարցերում փոխգործակցության ավելացման նպատակով։