Search
«Երջանիկ եմ, որ ունեմ հենց քո նման պապա». Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը, ցուցադրել է՝ ինչպես են շնորհավորել դերասանի 67-ամյակը
- Lilit Nalbandyan
- Jan 10
- 1 min read

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, նշում է ծննդյան 67-ամյակը: Դերասանի դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ի «Վերջին զանգը»
սերիալում, շնորհավորել է հայրիկին՝ Instagram-ում ցուցադրելով նաեւ, թե ինչպես է դերասանը փչում իր ծննդյան տորթի մոմերը:
«Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն ա, որովհետեւ 3 հոգի ծնվել են հենց այսօր՝ պապաս, տատիկս ու եղբայրս»,-գրել է Լիլիթը:
Նա նաեւ արխիվային լուսանկար է հրապարակել հայրիկի հետ՝ գրելով. «Շնորհավոր ծնունդդ, պապ: Սիրում եմ քեզ անսահման շատ: Ամենաբարի, ամենանրբանկատ, ամենահոգատար, ամենաուժեղ, ամենահասկացող ու ամենաաջակցող: Ես երջանիկ եմ, որ ունեմ հենց քո նման պապա»: