Բոլորի համար Կլասիկոն շատ կարևոր է․ Ֆլիկ
Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի առաջիկա եզրափակչի մասին. տիտղոսը կվիճարկվի «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև: Հանդիպումը կկայանա հունվարի 12-ին։
«Առաջին հերթին մենք պետք է ամբողջ 90 րոպեն անցկացնենք և շատ լավ հանդես գանք: Սա հանդիպում է աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Մենք կարող ենք ավելի լավ հանդես գալ, քան «Աթլետիկի» դեմ։ Մրցակիցը լավագույն ակումբներից մեկն է հակագրոհների հարցում, և մենք պետք է զգույշ լինենք այդ հարցում:
Օլմոն պատրաստ է հանդիպմանը, նա կարող է մասնակցել: Դա խնդիր չէ։ Նա շատ ոգևորված է այս հնարավորությամբ:
Մենք պետք է մեր գործն անենք։ Մենք՝ մարզիչներս, պետք է պատրաստենք մեր թիմերին։ Իհարկե, բոլորի համար Կլասիկոն շատ կարևոր է։ Սա կարող է հիանալի հաղթանակ լինել ակումբի համար, և դա մեզ վստահություն կհաղորդի»,- մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչին As-ը։