top of page

Չավին գրառում է կատարել` նվիրված «Բարսելոնայի»՝ «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակին


«Բարսելոնայի» լեգենդ և նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն արձագանքել է կատալոնական ակումբի Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակին (5:2):

«Շնորհավորում եմ, չեմպիոններ, Վիսկա էլ «Բարսա»»,- խաղից հետո սոցցանցերում գրել է կատալոնացի լեգենդար նախկին կիսապաշտպանը։

Նշենք, որ կատալոնական ակումբը նվաճեց իր առաջին գավաթը ներկայիս գլխավոր մարզչի՝ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ:

bottom of page