top of page

Փաստաբանական ծառայությունների հարկումը ոչ պատշաճ երևույթ է, իրավիճակը խնդրահարույց է. Փաստաբանների պալատի նախագահ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 10
  • 1 min read


Փաստաբանական ծառայությունների հարկումը դիտարկում ենք ոչ պատշաճ երևույթ, այն խնդրահարույց է ՀՀ իրավական օգնություն ակնկալող յուրաքանչյուր քաղաքացու համար, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Փաստաբանական համայնքն ակտիվ գործողություններ է իրականացրել և մանրամասն ներկայացրել են, թե փոփոխված օրենքն ինչ հետևանքներ է ունենալու այն քաղաքացու համար, որը հայցում է իրավաբանական օգնություն»,-ասաց Սիմոն Բաբայանը՝ նշելով, որ հանդիպել են թե օրենսդիր, թե գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացրել են իրենց մտահոգությունները, սակայն, որևէ արդյունքի չեն հասել։

«Սահմանադրական դատարան բողոք է ներկայացվել, վարույթ ընդունվելու մասին որոշում դեռ չունենք։ 1212 փաստաբան հանրագիր է ստորագրել, որով առաջարկել են, որպեսզի փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից, իսկ փաստաբանների կողմից մատուցվող անվճար իրավաբանական օգնությունն, առհասարակ, ազատվի հարկից։ Այդ հանրագրի պատասխանն էլ դեռ չունենք, և այսօր օրենքը կիրառվում է»,-ասաց Բաբայանը։

Փաստաբանների պալատի նախագահը ներկայացրեց 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները։

«Իրավիճակը խնդրահարույց է»,-հայտարարեց Սիմոն Բաբայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտից փաստաբանները գործադուլ են հայտարարել։

bottom of page