top of page

Ներկայացել է որպես ոստիկան և օտարերկրացուց 100 դոլարանոց վերցրել

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 25
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Մարտի 24-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված 25-ամյա օտարերկարացի երիտասարդը հայտնել է, որ մարտի 20-ին, ժամը 16։30-ի սահմաններում մոպեդով ընթանալիս Զովունի գյուղի սկզբնամասում իրեն կանգնեցրել է մի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկան և հարցրել, թե ինչ կա մոտը: Օտարերկրացին բացել է պայուսակը, որի մեջ եղել է մեկ 100 դոլարանոց։ Երիտասարդը հայտնելով՝ իբր թղթադրամը կեղծ է, վերցրել է այն և հեռացել։

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 100 դոլարը հափշտակել է Եղվարդ քաղաքի 24-ամյա բնակիչը: Նա Երևանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

24-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին»:

1/2455
bottom of page