Արդեն ասել եմ, որ հրաժարական չեմ տալիս և ինչու. Արմեն Մելիքբեկյան
- Lilit Nalbandyan
- 4 days ago
- 1 min read
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրպագուների կողմից իր հրաժարականի մասին պահանջին:
«Հրաժարականի վերաբերյալ հայտարարություն եմ տվել, ասել եմ, որ հրաժարական չեմ տալիս և ինչու: Ամոթալի պարտություննե՞ր. մարզիչը նոր է եկել, 3 խաղ է անցկացրել և իր առաջին հանդիպումն անցկացրել Վրաստանի հետ: Ես նոր չեմ և բոլոր բացատրությունները հայտարարության մեջ տվել եմ:
Հրաժարականի պահանջն ինստիտուցիոնալ խնդիր է: Շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ: Բացառությամբ երկու ակումբների՝ մյուսների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում, և նրանք հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ օբյեկտիվ խնդիրները: Աշխատում ենք դրանք լուծելու ուղղությամբ: Իհարկե, կարելի է տեսնել միայն խնդիրները, դա անձնական ընկալման հարց է»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը: