Search
ՀԱՊԿ երկրները մտադիր են բարելավել կապի համակարգը
- Lilit Nalbandyan
- 4 days ago
- 1 min read
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների կապի կառավարման մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը քննարկվել են կապի համակարգի կատարելագործման հարցեր, ԲԵԼՏԱ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
«Ապրիլի 8-10-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվում է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների կապի կառավարման մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպումը»,- նշել է մամուլի քարտուղարը։
Հանդիպմանը մասնակցում են պատվիրակություններ Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, ՀԱՊԿ միացյալ շտաբից և ոլորտի ներկայացուցիչներ։