top of page

Ադրբեջանական կողմից կրակոցները նաև Բերդի շրջանի սահմանամերձ գյուղերում են լսվում. բնակիչ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 1 day ago
  • 1 min read

Վերջին 3 շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինար և Մովսես գյուղերում, գրում է NEWS.am-ը։

Չինար գյուղի բնակիչներից մեկը պատմել է, որ վերջին շրջանում ակտիվացել են կրակոցները։

«Գյուղի ուղղությամբ չեն կրակոցները, բայց լսվում են գյուղում։ Գիշերներն են կրակում։ Գարնանը միշտ էլ ակտիվանում են»,–ասել է Չինարի բնակիչը։

Չինարի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը չցանկացավ մեկնաբանել տարածվող լուրերը, միայն ասաց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է։

Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյան պատմել է, որ այսօր գիշերն էլ են կրակոցների ձայներ լսվել․

«Վերջին օրերին լսվում են կրակոցների ձայներ, բայց դրանց ուղղությունը հայտնի չէ։ Գյուղի ուղղությամբ չեն կրակում, վնասեր չի կրել գյուղը։ Իրավիճակն էլ հանգիստ է»։

1/2449
bottom of page