top of page

Էջմիածին քաղաքում մեքենա է այրվել

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 6 hours ago
  • 1 min read

Ապրիլի 16-ին, ժամը 01:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Chevrolet» մակնիշի  ավտոմեքենան և կենցաղային իրեր:

bottom of page