Search
Ճիշտ բան եք արել, որ ինձ բերել ստեղ նստացրել եք, խաչն ու Ավետարանը վկա. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ
- Lilit Nalbandyan
- 5 hours ago
- 1 min read
Հայաստանի կոմունիստական խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար։
Ավելի վաղ ավագանու «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ իրենց ձայնը կտան Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցել ավագանու առաջին նիստին։
Մինչ ձայների հրապարակումը՝ Ղուկասյանը հայտարարեց. «Ճիշտ բան եք արել, որ ինձ բերել ստեղ նստացրել եք, խաչն ու Ավետարանը վկա։ Կտեսնեք, բոլորիդ վրա ինչ ազդեցություն կունենա, շատ բաներ ենք անելու, գիտենք՝ որտեղից»։
33 ավագանու անդամներից ներկա էր 18-ը։ «18-ը կողմ է քվեարկել, դեմ՝ 0»,-հայտարարվեց նիստին։
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավատացնելով, որ չեն ամաչի իր փոխարեն։
16:46 16.04.2025
14:32 16.04.2025