top of page

2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Առաքելյան

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 3 hours ago
  • 1 min read

Ակնհայտ է՝ և՛ ՏԻՄ արդյունքները, և՛ իշխանության վարկանիշը խոսում են այն մասին, որ 2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու: Այս մասին Փարաքարի նորընտիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Ցավով եմ արձանագրում՝ վստահ եմ, որ առաջիկա մեկ տարում իշխանության գործողություններն ավելի են վնասելու իրենց վարկանիշն՝ անվտանգային, տնտեսական առումով: Ընդդիմության արդյունավետ աշխատանքի արդյունքում, համոզված եմ, որ 2026թ.-ին հնարավոր է ձևավորել նոր իշխանություն»,- ասաց Առաքելյանը:

bottom of page