Search
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ մայրաքաղաքում
- Lilit Nalbandyan
- 5 hours ago
- 1 min read
Ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են ներկայացրել։
Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:
Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան: