«Ի՞նչ մեսիջ եք ուղարկում դեմոկրատական Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից». ԵԽ պատգամավորը քննադատել է Կայա Կալասին` Բաքու կատարելիք այցի համար
- Lilit
- 5 days ago
- 1 min read
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։
«Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում դեմոկրատական Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,- X-ում գրել է պատգամավորը։
Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
21:31 28.04.2025
21:00 28.04.2025