top of page

Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ պատ է կառուցվելու․ Գյուղապետ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Jul 2, 2024
  • 1 min read

Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատ է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմամբ՝ ճանապարհի շինարարական աշխատանքները շարունակվում են։ «Դեռ մի 15 օր էլ, հավանաբար, կտևի, պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- «Փաստինֆո»-ին հայտնեց Կամո Շահինյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախաձեռնած ապօրինի սահմանազատման հետեւանքով սեփական անշարժ գույքից՝ հողատարածքից, տնից զրկված գյուղացիների փոխհատուցմանը, ապա Շահինյանը վստահեցրել է, որ գործընթացի մասին տեղեկություն չունի։

«Ինձ մոտ ինչ նախկինում ասվել ու գրվել էր, դրանից եմ տեղյակ, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ գիտեմ փոխհատուցում տալու են, ոչ էլ գիտեմ, թե որքան է տրվելու, ոչինչ չգիտեմ»,- ասել է Շահինյանը։

bottom of page