Միանշանակ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա․ Բագրատ Սրբազան
- Lilit Nalbandyan
- Aug 1, 2024
- 1 min read

Միանշանակ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա հավելեց՝ քաղաքացիների հետ իր տարբեր հանդիպումների շրջանակում ակնհայտ է դառնում՝ մարդիկ սպասում են այդ փոփոխությանը։
«Փոփոխությունները աննքննարկելի են իրենց համար, այդուհանդերձ, կա վախի մթնոլորտ։ Գործարարներին, ակտիվ քաղաքացիներին անընդհատ վախեցնում են տարբեր մեթոդներով»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ անվանական կներկայացնեն՝ ում և ինչպես են փորձում վախեցնել իշխանությունները։ Այնուհանդերձ, ինչպես վերահաստատեց Բագրատ Սրբազանը, մարդկանց մոտ մեծ ակնկալիքներ կան պայքարից, քաղաքացիների մոտ բարձրացել է նաև սեփական պատասխանատվության գիտակցումը։
«Մեզ շատ քիչ են հարցնում՝ երբ եք ճանապարհելու (գործող իշխանություններին-խմբ), այլ ասում են՝ երբ ենք ճանապարհելու։ Իր ժամանակին։ Ես կարծում եմ՝ շատ հեռու չէ այդ օրը։ Ամեն ջանք պետք է ներդնենք, որ լինի, որովհետև սա կրիտիկական ժամանակաշրջան է»,- ասաց Բագրատ Սրբազանը։
16:39 19.04.2025
16:30 19.04.2025
16:25 19.04.2025