top of page

Հայտնաբերվել է, որ սունկը կարող է օգնելու քաղցկեղի բուժմանը. ո՞ր տեսակի մասին է խոսքը

Ուրալի դաշնային համալսարանի (UrFU) և Կազանի դաշնային համալսարանի (KFU) գիտնականներն ուսումնասիրել են սնկերի հատկությունները և հայտնաբերել, որ դրանք կարող են օգտագործվել ուռուցքաբանության համալիր թերապիայի մեջ: Հետազոտողները չորս տեսակի սնկերից դուրս են բերել կենսաբանորեն ակտիվ նյութեր և գնահատել դրանց ազդեցությունը փորձարարական օրգանիզմների վրա։ Պարզվել է, որ որոշակի չափաբաժիններով դրանք բացասական ազդեցություն չեն ունենում, սակայն կարող են օգտակար լինել քաղցկեղի բուժման համար։

Նախնական փուլում կենսաբանները գնահատել են միջին Ուրալում տարածված ավելի քան մեկ տասնյակ տեսակի ցողունային սնկերի քիմիական բաղադրությունը և հակաօքսիդիչ ակտիվությունը: Այնուհետև ընտրել չորս տեսակներ, որոնք առավել ընդգծված ակտիվություն ունեն: Նրանք պաշտպանում են բջիջները օքսիդատիվ սթրեսից, ազատ ռադիկալներից և պարունակում են բազմաթիվ ամինաթթուներ, որոնք օգնում են օրգանիզմը պաշտպանել քաղցկեղի բուժման ժամանակ քիմիաթերապիայի թունավոր ազդեցություններից:

Բայց խնդիրն այն էր, որ սնկի մեջ պարունակվող նյութերը հաճախ նաեւ թունավոր ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Գիտնականներին հետաքրքրում էր, թե արդյոք հնարավոր է օգտագործել օգտակար հատկությունները՝ խուսափելով բացասականներից։ Fomes fomentarius սունկը ամենահեռանկարայինն է այս առումով։

Սնկերի այս տեսակը ցույց է տվել ամենաքիչ գենետիկական ակտիվությունը ԴՆԹ-ի վնասման հետ կապված: Սա նշանակում է, որ այս տեսակի վրա հիմնված դեղամիջոցը կարող է նվազագույն ազդեցություն ունենալ մարմնի վրա թերապիայի ընթացքում:

Իհարկե, կատարած հետազոտությունները դեռ վաղ փուլում են, բայց ստացած արդյունքները շատ լավն են։ Կարծում են՝ սնկերն ապագա ունեն: 

bottom of page