top of page

Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն. ԶԼՄ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Oct 17, 2024
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։


«3+3» հարթակի շրջանակներում կայանալիք հանդիպմանը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Անկարայի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության ստորագրման հարցում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:


 Նախատեսված են նաև Միրզոյանի բանակցությունները թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ:

bottom of page