top of page

Թուրքիայում հերքել են սիրիական տարածքները միացնելու Էրդողանի մտադրությունը

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Dec 14, 2024
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի խոսել Սիրիայի քաղաքները hանրապետությանը միացնելու մասին։ Այս մասին "ՌԻԱ Նովոստի"- ին հայտնել են Անկարայում դիվանագիտական աղբյուրները:


Նշվում է, որ Թուրքիայի առաջնորդը միայն բարձրացրել է այդ տարածաշրջանների հետ եղբայրական հարաբերությունների հարցը:


Մինչ այդ հաղորդվել էր, որ Էրդողանը Սաքարիայում իր կուսակցության անդամների առջև կայացած ժողովի ժամանակ հայտարարել է, որ սիրիական հինգ քաղաքները, այդ թվում` խոշոր քաղաքները` Հալեպը և Դամասկոսը, կվերափոխվեն Թուրքիայի Նահանգների:


Դեկտեմբերի 13-ին Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը «ճիշտ քայլեր» կձեռնարկի և սպառնալիք չի դառնա հարևան երկրների համար:


Դեկտեմբերի 11-ին Սիրիայի նախարարների կաբինետը, որը ենթարկվում էր երկրի տապալված նախագահ Բաշար Ասադին, բոլոր գործերը հանձնել է անցումային կառավարությանը: Հանրապետության նախկին վարչապետ Մուհամմեդ Գազի Ալ-Ջալալին ընդգծել է, որ գործընթացը «հարթ է անցել»:


Ավելի վաղ Էրդողանն անհրաժեշտ էր համարել Եվրամիության մասնակցությունը Սիրիայի կարգավորմանը:

1/2459
bottom of page