top of page

Այսօր մաքրեցինք Մանթաշյան փողոցի մայթերի մի մասը, վերջում էլ մեզ գաթա հյուրասիրեցին մայթերը մաքրելու համար․ Արայիկ Հարությունյան

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 21
  • 1 min read

Այսօր մաքրեցինք Մանթաշյան փողոցի մայթերի մի մասը, վերջում էլ մեզ գաթա հյուրասիրեցին մայթերը մաքրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով լուսանկարներ․

«Երբ հարազատդ դժվար վիճակում է հայտնվում, նրան ու նրա ընտանիքին միայնակ չես թողնում, այլ փորձում ես ինքդ ձեռք մեկնել ծանր պահին օգնելու համար: Նույնը Երևանի դեպքում է. ուժեղ ձյուն է տեղացել, լավ, թե վատ, քաղաքային իշխանություններն անում են առավելագույնը քաղաքը աշխատանքային վիճակի բերելու համար: Մենք էլ մեր հերթին պետք է օգնենք մայրաքաղաքին:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի և թաղապետարանի գործընկերների հետ մաքրեցինք Մանթաշյան փողոցի թեքահարթակների ու մայթերի մի մասը, նաև մեր բակը։

Տնտեսվարողներից մեկն էլ վերջում գաթա հյուրասիրեց մայթերը մաքրելու համար»։

bottom of page