«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԱՐԵՒՄՏԱՄԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎԵԼ
- Lilit Nalbandyan
- Mar 1
- 1 min read

Հայաստանի կուսակցությունների ներկապնակն օրերս համալրվել է եւս մեկ գույնով՝ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը հիմնադրել է Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել փետրվարի 27-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում։ Գուրգեն Սիմոնյանը հայ հանրությանը ճանաչելի է դարձել վերջին տարիներին, քաղաքագետի մասնագիտությամբ 40-ամյա երիտասարդին կարելի է դասել արեւմտամետների շարքը, որը, ժանրի կանոնների համաձայն, նաեւ ռուսաֆոբ է, բայց առանձնանում է նրանով, որ ազգայնական գաղափարների կրող է եւ ազգային հարցերում արեւմտամետներից բավականին տարբերվող դիրքորոշում ունի։
Նորահայտ կուսակցության նախագահի ազգայնականությունը նկատելի է հենց կուսակցության կանոնադրության նախաբանից, որը սկսվում է Արարատ լեռան հիշատակմամբ. «Մենք` Արարչընծա Արարատի չորսբոլորս ծավալվող Հայոց բարձրավանդակի ժառանգորդ հայ անդրանիկ ժողովրդի զավակներս․․․»: Եթե բաց թողնենք տեքստի խրթին ու հնաոճ բնույթը, միայն «Արարատ» բառի կիրառումը վկայում է, որ նա հակադրվում է Նիկոլ Փաշինյանի ու նրա սատելիտների գաղափարախոսությանն ու նարատիվներին, որոնց մեջ գլխավորը պատմական Հայաստանը, ցեղասպանությունը մոռացության տալն է, Արարատից հրաժարումը եւ այլն։