top of page

Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի՝ ռուսաստանյան ակտիվների եկամուտներից

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 9
  • 1 min read

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ օգտագործելով ռուսաստանյան սառեցված ակտիվների վրա կուտակված տոկոսները, La Tribune-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյեն Լեկորնուն։

«Լրացուցիչ օգնությունը հնարավորություն կտա մատակարարել 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև AASM ռումբեր՝ ուկրաինական Mirage 2000-ների համար», - ասել է Լեկորնուն։

Նա հավելել է, որ Ֆրանսիան արագացնում է հնացած տեխնիկայի, այդ թվում՝ տանկերի և զրահատեխնիկայի տեղափոխումը Ուկրաինա։

2024 թվականի հոկտեմբերին «Մեծ յոթնյակի» երկրները համաձայնություն ձեռք բերեցին Ուկրաինային տրամադրել գրեթե 50 միլիարդ դոլարի վարկ, որն ապահովված է ռուսաստանյան արտասահմանյան ակտիվներից ստացված եկամուտներով:

Ֆրանսիայի հայտարարությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան մարտի 1-ին պայմանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ՝ երկրին 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,84 միլիարդ դոլար) վարկ տրամադրելու մասին, որը երաշխավորված է ռուսաստանյան սառեցված ակտիվներով:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ վարկը կօգտագործվի «Ուկրաինայի կարիքներին համապատասխան պաշտպանական սարքավորումներ ձեռք բերելու համար»:

Արևմտյան երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսաստանյան ակտիվները, սակայն նրանց հասանելի է միայն այդ հիմնադրամներից ստացվող տարեկան եկամուտը, որը կազմում է մոտ 3,2 միլիարդ դոլար:

Այս եկամուտները կուղղվեն Կիևին 50 միլիարդ դոլարի վարկի մարմանը։

bottom of page