top of page

ՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Jan 24
  • 1 min read


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյբուք»-ի իր էջում հրապարակել է տվյալներ 2024 թվականին ՀՀ-ում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն» ունեցող հիվանդներին դեղորայքի տրամադրման ընթացքի մասին:

«Տարեկան շուրջ 1000 պացիենտի, այդ թվում` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, զուգակցված վարակներ (ՁԻԱՀ, ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտներին, անխափան տրամադրվել են հակավիրուսային նորագույն դեղեր` անվճար կարգով:

Ընդհանուր առմամբ, 2020-2024թթ. ընթացքում բուժում է ստացել 3298 պացիենտ, որոնցից 95%-ը` շուրջ 3133 պացիենտ, լիովին բուժվել է:

2025 թվականին դեղապահովման ծրագիրը շարունակելու ենք»,- գրել  է նախարարը:

bottom of page