top of page

Տիգրան Ավինյանը ընկեր Դավիթ Երեմյանին է տվել հանրային զբոսայգին. կոռուպցիոն սխեմա է գործում․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 06.05.2021 թվականին պետական գրանցում է ստացել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի՝ «Սիզնս» այգու նկատմամբ օգտագործման իրավունքը։Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանը կապերն ամրացրել է «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Համաձայն տրված իրավունքի՝ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությունը ստանձնել է այգու պահպանման եւ անվտանգության ապահովման պարտականությունը։ Ավելին՝ նաեւ հենց այգում են ցուցանակ փակցրել, համաձայն որի՝ «Ելնելով ընկերության նկատմամբ սահմանված պարտավորություններից, ինչպես նաեւ այգու այցելուների անվտանգության պահպանման նկատառումներից՝ այգում արգելվում է այգու եւ դրա հարակից տարածքում վարել էլեկտրոնային ինքնագլոր կամ ցանկացած այլ անվային շարժական միջոց»: Սակայն «Երեմյաններ» ընկերությունը այգու նկատմամբ վերահսկողություն պարզապես չի իրականացնում, ողջ տարածքում անվավոր շարժական միջոցներ են վարում քաղաքացիները, նաեւ երեխաները, եւ որեւէ արգելք չկա: Այսինքն` անվտանգության սահմանված նորմերը չեն պահպանվում «Երեմյանների» կողմից: Փոխարենը «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ սեփականատերն օգտագործում է ընկերոջ կողմից իրեն տրված այգու օգտագործման իրավունքը` սեփական գովազդի, բիզնեսը զարգացնելու համար. պաղպաղակ են վաճառում, պոպկորն, տարբեր «բուտիկներ» են հայտնվել այգում, իսկ ողջ տարածքում «Երեմյանների» գովազդն է:Հիշեցնենք, որ այս այգին նորոգվել է «Տաշիր» ընկերության կողմից, սակայն «Տաշիրի» որեւէ գովազդ չկա այգու որեւէ հատվածում:Տեղեկացնենք, որ Դավիթ Երեմյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրա հրավերով մշտապես մասնակցում է ՔՊ դրամահավաքներին, մեծ նվիրատվություններ անում իշխող կուսակցությանը, ինչպես նաեւ հենց դրամահավաքները կամ Փաշինյանի համար կարեւոր միջոցառումները անցկացվում են Երեմյանի հիմնած գերթանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանում, որը, ի դեպ, կառուցվեց աղմուկով, պատմամշակութային մարզահամերգային համալիրի տարածքից կտրելով:Այսպիսով՝ իշխանության «սրտի» գործարար Դավիթ Երեմյանը ծառայություն է մատուցում ՔՊ-ին եւ ստանում արտոնություններ տարբեր ձեւաչափերով:Հիմա էլ, փաստորեն, Երեւանի սրտում գտնվող հանրային զբոսայգին են տվել գործարարին` անձնական, բիզնես նկրտումներին հագուրդ տալու համար: Ոչինչ, որ այն, ինչ գրված է թղթի վրա, Երեմյանը չի կատարում, անվտանգության իր իսկ սահմանած նորմերը չի պահպանում:Ինչ է սա, եթե ոչ կոռուպցիոն սխեմա. Տիգրան Ավինյանի ընկերը ՔՊ-ին է ֆինանսավորում, ՔՊ-ն նրա համար բիզնես նոր հնարավորություններ է բացում»:

1/2384
bottom of page