top of page

Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ նախագահի պաշտոնական էջում Արցախի դրոշի հրապարակման համար

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 7 days ago
  • 1 min read

Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Դյորտե Դինգերը ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի պաշտոնական սոցցանցային էջում օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարի հրապարակման և արցախցիների թեմային անդրադարձի համար: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին,  բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել»,- երեկվա հրապարակման մեջ գրել էր նախագահը՝ կցելով Արցախի պետական դրոշը:

Այժմ պաշտոնական Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից  նախագահի պաշտոնական էջում «սխալ դրոշի» (օկուպացված Արցախի Հանրապետության-Խմբ.) պատկերը հրապարակելու համար:

«Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել է դրոշի սխալ պատկերը և դրան կից տեքստը՝ կապված Ադրբեջանի շրջաններից մեկի հետ։ Սխալը հայտնաբերելուն պես համապատասխան հրապարակումն անմիջապես ջնջվել է: Հրապարակումն արվել է տեխնիկական սխալի հետևանքով և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում: Ես շատ վրդովված եմ այդ սխալից և ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ վերը նշված հրապարակումը գործել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա: Դաշնային նախագահի առաջիկա այցը նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացին», - ասված է Դինգերի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ուղղված նամակում։

bottom of page