Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
- Lilit Nalbandyan
- 4 days ago
- 1 min read
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից:
Մինչ Պարույր Հովհաննիսյանին նշանակելը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Մհեր Մարգարյանն էր:
09:52 08.04.2025
22:20 07.04.2025