Search
Բագրատ Սրբազանը հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանին
- Lilit Nalbandyan
- Sep 12, 2024
- 1 min read

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը․
«Սրբազան պայքարի՝ 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահմերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել»: