top of page

Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ




Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների կողմից քաղաքացիական օդանավերի թռիչքները դեպի Ռուսաստան՝ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

«Այս պահին նման բան նախատեսված չէ»,- ասել է նա։

Հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները ևս հայտնել են, որ Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն անփոփոխ գրաֆիկով՝ ըստ նախապես սահմանված ժամանակացույցի։ 

bottom of page