top of page

Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ. հանցագործությունը բացահայտվել է

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 29 և 31 տարեկան ամուսիններն Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ և տեղափոխել իրենց բնակության վայր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նրանք հրավիրվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել 54 խաղալիք:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։


1/2196
bottom of page