Ֆլիկը պատմել է, թե ինչպես է «Բարսելոնա»-ն վերադարձել խաղ Մբապեի գոլից հետո
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում (5:2) և բացատրել, թե ինչպես է կատալոնացիներին հաջողվել հաղթանակ տանել՝ չնայած մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեի՝ խաղի 5-րդ րոպեին խփած գոլին:
«Երբ խաղում ես «Ռեալի» դեմ, կարող ես գոլ բաց թողնել, դա խնդիր չէ։ Գլխավորը հանգստություն պահպանելն է և խաղալ այնպես, ինչպես նախկինում: Մենք դա արեցինք, և դա զարմանալի ստացվեց»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ կատալոնական թիմը գերմանացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է իր առաջին տիտղոսը: «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի ամենատիտղոսակիր ակումբն է։ Կապտանռնագույնները մրցանակը շահել են 15 անգամ։ Երկրորդ տեղում «Ռեալն» է (13):