top of page

ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում. Կրեմլ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Aug 18, 2024
  • 1 min read

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինի Ադրբեջան պետական ​​այցի նախօրեին տարածված նյութում։

«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ ՌԴ նախագահի` Բաքու պետական այցի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ի թիվս այլ հարվցերի կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։

bottom of page