Եվրամիությունը կարող է 20 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ տրամադրել Ուկրաինային
- Lilit Nalbandyan
- Feb 22
- 1 min read

Եվրամիությունը պատրաստում է Ուկրաինայինլրացուցիչ ռազմական օգնության փաթեթ՝ մոտ 20 մլրդ եվրո արժողությամբ, քանի որ դաշինքըձգտում է աջակցել Կիեւին՝ Ռուսաստանի հետարագ խաղաղության համաձայնագրի կնքմանԴոնալդ Թրամփի ցանկության համատեքստում, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով խնդրին ծանոթ աղբյուրին:
ԵՄ-ը նախատեսում է նախաձեռնության համարաջակցություն ստանալ արդեն հաջորդ շաբաթ՝արտգործնախարարների հանդիպման ժամանակ, հայտնել է BBC-ն։ Այնուհետեւ ԵՄ անդամ երկրներիղեկավարները պետք է հաստատեն ֆինանսականմանրամասները եւ ստորագրեն համաձայնագիրը։
Սակայն այդ ժամանակացույցը կարող է խախտվել, քանի որ Հունգարիան հայտնել է, որ դեմ է լինելուՈւկրաինային ցանկացած նոր ռազմականօգնության, իսկ Գերմանիան կզբաղվի իրընտրությունների արդյունքներով (այս հանգստյան օրերին):
ԵՄ-ը շտապում է Ուկրաինային աջակցելու ծրագրեր մշակել, երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի կողմից նախապատրաստվող խաղաղ համաձայնագրի դեպքում եւ ավելացնել սեփական պաշտպանական ծախսերը, քանի որ Թրամփը սկսել է մերձենալ Մոսկվայի հետ, նշել է Bloomberg-ը։
09:52 08.04.2025
08:34 08.04.2025