Ալիևը նշել է` որ պարագայում կայունություն չի լինի

Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում գլոբալ կայունություն չի ապահովվի առաջիկա ամիսներին կամ նույնիսկ տարիներին։ Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակի մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ «այսօրվա իրավիճակի մեծ առավելությունը» երևում է վերջին հինգ տարիների հանգիստ ժամանակահատվածում։
«Սակայն կայունությունը գալիս է միայն համաձայնության շնորհիվ»,- նշել է նա։
«Մինչև խաղաղության պայմանագիր չստորագրվի, կայունություն չի լինի»,- եզրափակել է Ալիևը։