Հրդեհ՝ Եղվարդ-Աբովյան ճանապարհի ջերմոցների հատվածում

Այսօր՝ մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի ջերմոցների հատվածում խոտածածկ տարածք է այրվում: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամանել է Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ջերմոցային տնտեսության աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ջերմահարվել է ջերմոցային տնտեսության որոշ հատված։