«Ինչո՞ւ են ստում թուրք-ադրբեջանական օկուպանտները». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր արդեն երկրորդ անգամ բացահայտ անհեթեթություն և ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական զորքերը գնդակոծում են իրենց դիրքերը Սյունիքում:Դե սա ակնհայտ սուտ է, քանզի համաձայնվել, որ անհնարին է պատկերացնել, որ ներկայիս հայաստանյան իշխանությունը նույնիսկ համարձակվի թարս նայել թուրքերի կամ ադրբեջանցիների ուղղությամբ ... էն էլ` գնդակոծելու հրաման տա։Բա ինչո՞ւ են ստում թուրք-ադրբեջանական օկուպանտները:Ամեն ինչ պարզ է, սա արդեն հայ հասարակության մեջ վախը սրելու վաղեմի միջոց է և մյուս կողմից Հայաստանի դեմ սադրանքների հերթական փուլին նախապատրաստվելը։Նկատեք, ճնշումները ոչ թե հայաստանյան իշխանությունների, այլ հայ հասարակության վրա են։ Թուրքիան և Ադրբեջանը վաղուց արդեն իմաստ չեն տեսնում Հայաստանի թավշյա իշխանությունների վրա ճնշում գործադրելու մեջ։Հայաստանի ներկայիս իշխանություններն առանց այդ էլ առանց ճնշման Հայաստանի շահերը հանձնում են թուրք-ադրբեջանական տանդեմին»։