top of page

Սահմանամերձ համայնքների ղեկավարներին խիստ հրահանգել են ԶԼՄ-ներին կրակnցների մասին տեղեկություն չհաղորդել MediaHub

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 28
  • 2 min read

Ադրբեջանի ՊՆ-ն մի քանի օր է, ինչ դադարեցրել է կեղծ հաղորդագրությունների տարածումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել իրենց ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ն պարտաճանաչ դրանք հերքում էր, վերջում էլ մի այնպիսի հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն էլ կարիք էլ չուներ մեզ ինչ-որ բանի համար մեղադրելու:

ՊՆ աղմկահարույց այդ հայտարարության մեջ, հիշեցնենք, մասնավորապես ասված էր.«Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը»:

Ապա նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ կրակոցների մասին, փաստորեն, տեղեկացել է մամուլից.... հետևապես, Ադրբեջանն ապատեղեկատվության տարածման դոզավորումը որոշակի ժամանակով կարող է թուլացնել՝ «сами позорьтесь до конца» տրամաբանությամբ:

Բայց այս ամենը չի նշանակում, թե Ադրբեջանը էլ չի թիրախավորում հայկական բնակավայրերը. MediaHub-ը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնում է սահմանամերձ համայնքներում կրակի ձայներ լսելու մասին, ինչը բնակիչների համար, ցավոք, սովորական է դարձել: Զորօրինակ, այսօր հայտնել ենք, որ ադրբեջանցիները երկու օր առաջ կրակել են Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է Պետրոսյանների տան տանիքը, հայտնաբերվել է 2 փամփուշտ:

Եվ ահա, քիչ առաջ, երբ փորձում էինք կապ հաստատել հերթական սահմանամերձ համայնքի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս է անցել գիշերը իրենց մոտ, համայնքներից մեկի վարչական ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ իշխանությունները խիստ հրահանգ են իջեցրել՝ չշփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, չտեղեկացնել նրանց սահմանային իրավիճակի, առավել ևս՝ կրակոցների մասին։

«Խնդրում եմ, ինձ հասկացեք, բայց որևէ բան ասել չեմ կարող: Խիստ հրահանգել են որևէ մեկնաբանություն չտալ այդ թեմայով»,- փոխանցեց զրուցակիցը:

Սա, իհարկե, չի նշանակում, թե սահմանային իրավիճակի մասին տեղեկատվություն մեր ընթերցողներին այլևս չենք տրամադրելու, հակառակը՝ իշխանությունների այս վարքագիծը դրդում է ամենօրյա ռեժիմով շարունակել կապ հաստատել ադրբեջանցիների կողմից թիրախավորված համայնքների բմակիչների հետ, որոնք որևէ խնդիր չունեն թաքցնելու ճշմարտությունը թշնամու վարքագծի վերաբերյալ, որը ՀՀ կառավարությունն ու Պաշտպանության նախարարությունն էլ չգիտեն, թե ինչպես կոծկեն:

1/2451
bottom of page