top of page

ՄԵԿ ՄԱՐԴՈՒՑ ԿԱԽՎԱԾ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Apr 4
  • 1 min read


Պետք չէ զարմանալ, որ մի ամբողջ երկիր, շունչը պահած, սպասում է մեկ մարդու որոշմանը: Սպասում է, որ տեսնի՝ ընդդիմությունը կարողանալո՞ւ է նյութականացնել իր ստացած քվեն Գյումրիում: Թե՞ այս հաղթանակը, որը ժողովուրդն ինքնուրույն` առանց առաջնորդի ու կազմակերպչի, տարել է իշխանությունների նկատմամբ եւ տվել ընդդիմության ձեռքը, թե` առ, տար, վայելիր, նորից քամուն են տալու` նախորդ պայքարի բոլոր փուլերի նման:



Սպասում են՝ տեսնեն, թե ինչ է լինելու, որ կողմնորոշվեն, թե ապագայում ինչպես քվեարկեն: Արժե՞ այս՝ շահամոլ, սեփական վախերն ու տարաձայնությունները հաղթահարելու անընդունակ ընդդիմությանը հաջորդ անգամ էլ վստահել, թե՞ պետք է ուրիշների վրա կենտրոնանալ, «վերջին վարիանտ»` Նիկոլին ձայն տալ: Եթե մի ամբողջ ընդդիմություն չի կարողանում մեկ մարդու համոզել, որ իր ունեցած քվեների մի մասը տա եւ ամրագրի ընդդիմության միասնական հաղթանակն ընդդեմ իշխանությունների, ուրեմն իրենց սրտով էլ է այս պառակտված վիճակը: Ուրեմն նրանց ոչ թե իշխանափոխություն է պետք, այլ՝ իշխանություն: Ուրեմն նրանք նույնքան անկամ են, որքան իշխանության գլխին գտնվողները, եւ, ուրեմն, ի՞նչ իմաստ ունի պայքարել, վիզ դնել, առճակատման գնալ իշխանավորների հետ ու ձգտել, որ ՔՊ-ն հեռանա` ուրիշները գան: Մյուս կողմից, անշուշտ, շատ խղճալի վիճակում է այն երկիրը, որտեղ զարգացումները կախված են մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը չի գիտակցում իր պատասխանատվությունը կամ գիտակցում է եւ դիտավորյալ է պաուզան ձգում, կամ ինչ-որ առեւտրի մեջ է եւ դեռ չի հասել իր ուզածին: Ցանկացած պարագայում տգեղ-տհաճ իրավիճակ է, հիասթափեցնող ու հուսահատեցնող: Ինչպե՜ս վերածվեցինք Մարտունի ու Նիկոլի, Ալիեւի ու Էրդողանի,  Պուտինի ու Թրամփի կամքից կախված բիոզանգվածի:



1/2449
bottom of page