Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել
- Lilit Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
Իսրայելին և Թուրքիային չի հաջողվել համաձայնության հասնել Սիրիայում նրանց միջև լարվածությունը կանխելու շուրջ Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում: Այս մասին հայտնել է իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը:
Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունների կանխարգելման մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեք տոնի ավարտից հետո, որն այս տարի ընկնում է ապրիլի 12-19-ն ընկած ժամանակահատվածում:
Անկարան հրաժարվել է թուրքական օդային տարածքով թույլ տալ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը իսրայելական պատվիրակությանը տեղափոխում էր Ադրբեջան, ինչի հետևանքով նա ստիպված է եղել Սև ծովի վրայով թռչել Թուրքիայի արևմուտք:
20:58 12.04.2025
20:34 12.04.2025