Search
Երևանյան լճի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը
- Lilit Nalbandyan
- 1 day ago
- 1 min read
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Բագարտունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի տակ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Երվանդ Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 27-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
20:58 12.04.2025
20:34 12.04.2025