Search
Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա. Armlur.am
- Lilit Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
Armlur.am-ը այսօր կապ է հաստատել Վահագն Թևոսյանի հետ՝ պարզելու, թե Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել։
«Վարչապետը որոշումը կայացրել է իմ դիմումի համաձայն։ Բանն այն է, որ կառավարությունն առաջիկայում պլանավորում է նախաձեռնել հանրօգուտ մեդիաբովանդակության խթանման մի նախագիծ, և ես շատ հետաքրքրված եմ իմ մասնակցությունը բերել այդ ծրագրի առաջխաղացմանը։ Իմ կարգավիճակը դեռևս քննարկման մեջ է։ Պարզապես ես չէի կարող այդ նախագծին ներգրավվել հենց սկզբնական փուլում՝ առանց հրաժարական ներկայացնելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս խորհրդի անդամին զբաղվել այդ գործունեությամբ․ դրա համար հրաժարականի դիմում եմ ներկայացրել»,-ասել է Թևոսյանը։