Իսրայելից արձագանքել են Իրանի վրա հարձակվելու մասին լուրերին
- Lilit Nalbandyan
- 9 hours ago
- 1 min read
Իսրայելը ձգտում է թույլ չտալ, որ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվի, սակայն պատրաստ է այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը Telegraph թերթին տված հարցազրույցում:
Պատասխանելով New York Times-ի հոդվածի վերաբերյալ հարցին, որում ասվում էր, թե Իսրայելն իբր ծրագրել է հարձակվել Իրանի վրա արդեն մայիսին, Սաարը հերքել է, որ Իսրայելի իշխանությունները նման որոշում են կայացրել:
«Ես անվտանգության կաբինետի և բոլոր փակ ֆորումների անդամ եմ և նման որոշում չեմ հիշում։ Չեմ կարծում, որ նման որոշում է կայացվել։ Բայց Իսրայելը հավատարիմ է նպատակին՝ թույլ չտա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Եթե այդ նպատակին կարելի է հասնել դիվանագիտական ճանապարհով, դա ընդունելի է»,- Սաարի խոսքը մեջբերում է թերթը։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները կապ են պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ Իրանում միջուկային զենքի վերաբերյալ:
«Իրանը միշտ անլուրջ է վերաբերվել իր միջազգային պարտավորություններին։ Ես չեմ բացառում, որ նրանք կփորձեն ինչ-որ մասնակի համաձայնագրեր ստանալ, որպեսզի խուսափեն անհրաժեշտ լուծման հասնելուց միջուկային զենքի վերաբերյալ։ Իրանը գտնվում է թույլ դիրքում, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար»,- հավելել Է Սաարը։
Ավելի վաղ New York Times թերթը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Իսրայելին մայիսին հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Իսրայելի պաշտոնյաները, իբր, պատրաստ էին մայիսին հարձակվել իրանական միջուկային օբյեկտների վրա և ակնկալում էին ԱՄՆ աջակցությունը:
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն...