top of page

«Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական սուտը խոսեց»․ Հայկ Մամիջանյանը փաստեր է հրապարակել

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 4 hours ago
  • 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հնչեցրած հայտարարությունը հերքող փաստեր է հրապարակել։

«Վահագն Ալեքսանյանն Ազգային Ժողովի ամբիոնից քիչ առաջ հերթական սուտը խոսեց ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի բովանդակության մասին։

Տեղադրում եմ դեռևս 2010 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հերքումը. (հղումը՝ մեկնաբանություններում)․

«Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:

Սա էլ հեռախոսազրույցների բովանդակության մասին.

«ԱՄՆ փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին»:

Մի՛ փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը։ Այդ «տիտղոսները» հավերժ ձերն են։ Ձեզ մեկ է՝ Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս»,- ընդգծել է Հայկ Մամիջանյանը:

bottom of page