top of page

Նախագահը զբաղված է, դեռ չի որոշել՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել Մայր տաճարի վերաօծման արարողությանը

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Sep 17, 2024
  • 1 min read

Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավեր  ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։

ArmLur.am-ը  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ ղեկավար Աղասի Մարգարյանից հետաքրքրվել է՝ Վահագն Խաչատուրյանն այդ օրը լինելո՞ւ է Էջմիածնում։

«Հայտնել են, որ հրավեր Մայր աթոռից ստացել են, սակայն զբաղված գրաֆիկի պատճառով դեռ չեն որոշել՝ նախագահը մասնակցելո՞ւ է Մյուռոնօրհնությանը և Տաճարի վերաօծմանը։ Մասնակցության մասով որոշում լինելու դեպքում  կտեղեկացնեն»,- գրել է լրատվամիջոցը։

1/2471
bottom of page