Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։Պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։Մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հասցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։